ՔԿ․ Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ է հրավիրվել հարցաքննության

Օրենքի ուժով 15.06.2019   13:51   613

ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը երկրորդ անգամ է հրավիրվել հարցաքննության: Այս մասին NEWS.am-ինտեղեկացրեց Քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը:

Նա հայտնեց, որ գրությունն ուղարկվել է Ազգային ժողով:

Հիշեցնենք, որ Աբովյանի քաղաքապետի ընտրությունների նախորդ օրը հրկիզել էին «Քաղաքացիական պայմանագրի» քաղաքապետի թեկնածուի նախընտրական շտաբի ղեկավարի մեքենան և տան դուռը։ Հրկիզման դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել՝ գույքը դիտավորությամբ ոչնչացնելու կամ վնասելու հոդվածով։ Շտաբի ղեկավար Վահան Սարիբեկյանը ճանաչվել է տուժող։

Լրագրողների հետ զրույցում էլ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը ասել էր. «Դա շինծու, սարքած գործ էր։ Վարչապետը պետք է պարտադրի, որպեսզի այդ գործը բացահայտվի: Պետք է բացահայտվի և մեղավորները պետք է Աբովյանից բացակայեն»։

Նշենք, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը առաջին անգամ Քննչական կոմիտե ծանուցումը ստանալուց հետո այն պատռել էր:


 Պիտակներ
         ՔԿ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz