Քիմ Քարդաշյանը բացահայտել է իր երիտասարդության գաղտնիքը

Հայեր 09.05.2021   20:00   745

«Քարդաշյանների ընտանիքը» ռեալթի-շոուի մասնակից Քիմ Քարդաշյան Ուեսթը բացահայտել է իր երիտասարդության գաղտնիքը: Այս մասին հայտնել է Daily Mail-ը: Լոս Անջելեսում դիմահարդար Մարիո Դեդիվանովիչի հետ վարպետության դասի ժամանակ հեռուստաաստղին հարցրել են, թե նրան ինչպես է հաջողվում խուսափել կնճիռներից:

«Չեմ ժպտում»,- պատասխանել է 38-ամյա Քարդաշյանը և հավելել, որ նախկինում ջանացել է ժպտալ յուրաքանչյուր լուսանկարում: Այնուհետև հեռուստաաստղը պատմել է, որ վերջին հղիության ժամանակ ինքը տառապել է պրեէկլամպսիայով (հղիության բարդացում, որի դեպքում խախտվում են զարկերակային ճնշման ցուցանիշները) և իր մոտ հայտնվել են այտուցներ: Քարդաշյանը խոստովանել է, որ բազմաթիվ բաժանորդներ սկսել են ծաղրել իրեն գիրության և «այն բանի համար, որ ինքը չէր կարողանում վերահսկել քաշը»: Այդ ժամանակ նա լուսանկարների համար սկսել է փնտրել նոր, ավելի հաջող կեցվածքներ:

«Նույնիսկ եթե ես ավելի ինքնավստահ լինեի, արդեն չէի ցանկանում լինել այն աղջիկը, որը ժպտում է բոլոր լուսանկարներում: Այդ ամենը փոխեց իմ վիճակը, փոխեց ինձ և իմ անձը»,- պարզաբանել է հեռուստաաստղը:
 


 Պիտակներ
         Քիմ Քարդաշյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz