Քարոզարշավի ընթացքում հայտնաբերվել է ընտրական իրավախախտման 92 դեպք

Քաղաքական 16.06.2021   13:39   88

Արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին հայտարարելու օրվանից՝ մայիսի 11-ից մինչև քարոզարշավի մեկնարկը ոստիկանությունում իրականացվել են ընտրական իրավախախտումների մշտադիտարկումներ, որի արդյունքում արձանագրվել է 80 դեպք, որից 45-ին ընթացք է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով, իսկ 35-ը եղել են պատահարներ։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը։

Նրա փոխանցմամբ՝ քարոզարշավի մեկնարկից հետո մշտադիտարկումները շարունակվել են, որի արդյունքում արձանագրվել է 92 դեպք, որից 56-ին ընթացք է տրվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախատեսված կարգով, իսկ 36-ը պատահարներ են, որոնք համապատասխան կարգով ենթարկվում են ստուգումներին։

Անդրադառնալով քարոզչական պաստառների վնասման դեպքերին՝ Ֆիդանյանը նշեց, որ կան բացահայտված դեպքեր։


 Պիտակներ
         Արա Ֆիդանյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz