Քարաթափում Գնդեվազ-Ջերմուկ ճանապարհին

Պատահարներ 05.05.2021   12:38   108

ՀՀ ՏԿԵՆ «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ մայիսի 5-ին Մ2-Գնդեվազ-Ջերմուկ ավտոճանապարհին՝ կմ 0+000-կմ 2+000 հատվածում, տեղի է ունեցել քարաթափում՝ 40 խորանարդ մետր ծավալով, ինչի հետևանքով ավտոճանապարհը միակողմանի փակ է։

Այժմ կապալառու կազմակերպության կողմից իրականացվում են ճանապարհի մաքրման աշխատանքներ՝ երկկողմանի անցանելիությունն ապահովելու նպատակով։

Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել ուշադիր։


 Պիտակներ
         քարաթափում


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz