Քաղաքագետ․ «Փաշինյանի պարտության բացասական հետևանքերն ավելի լուրջ են լինելու»

10.06.2019   11:47   554

Քաղաքագետ Գագիկ Համբարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․

«Աբովյանը «ոչ» ասեց Փաշինյանին

Այսօր Հայաստանի 23 համայնքներում տեղի են ունեցել ՏԻՄ ընտրություններ,սակայն հասարակության ուշադրության կիզակետում Կոտյաքի մարզի խոշորագույն Աբովյան քաղաքում տեղի ունեցած համայնքապետի ընտրություններն էին,որտեղ առաջադրված 5 թեկնածուներից հիմնական պայքարն ընթանում էր գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի,ում պատշպանում էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը և իշխանությունների կողմից առաջադրված Գրիգոր Գուլյանը,որի քարոզարշավին մասնակցեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը...
Վերջին տեղեկությունների համաձայն Աբովյանի քաղաքապետի աթոռի համար պայքարում հաղթանակ է տարել գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը...

Այսպիսով,աբովյանցին «ոչ» ասեց գործող իշխանություններին...Այս ընտրություններում Փաշինյանի պարտության բացասական հետևանքերն ավելի լուրջ են լինելու,որին կանդրադառնամ ավելի ուշ...
Հունիսի 9-ի Աբովյանի քաղաքապետի ընտրություններին 44600 ընտրողից մասնակցել է 18175-ը՝ընտրողների 40.83 %-ը...

Իմ ունեցած տեղեկությունների համաձայն գործող քաղաքապետը ստացել է 8080 ձայն,իսկ իշխանությունների թեկնածուն՝7770...
Հ.Գ.2018 թ-ի ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ընտրություններին մասնակցած 19947 աբովյանցիներից 13312 իր ձայնը տվել էր «ՔՊ»-ին, իսկ 3719՝ԲՀԿ-ին….»:


 Պիտակներ
         Գագիկ Համբարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz