«Քաղաքացու որոշում» կուսակցությունն իրականացնում է դրամահավաք երեկո

Քաղաքական 28.04.2021   11:53   91

Առաջիկայում կայանալիք արտահերթ ընտրությունները կարևոր փուլ են մեր պետության և մեր կուսակցության համար։ Այս ընտրություններում մենք ընտրելու ենք իրար ատելու կամ համախմբվելու, իրար խանգարելու կամ առաջ մղելու, հետադիմելու կամ զարգանալու միջև։ Մենք քարոզելու ենք համախմբումը, առաջընթացը, զարգացումը։

Այս ճանապարհին մենք դիմում ենք Ձեզ՝ մեր բոլոր ընկերներին, համակիրներին, աջակիցներին, խնդրելով ձեր ֆինանսական աջակցությունը։ Ուստի սիրով հրավիրում ենք ապրիլի 30-ին, ժամը 20:00-ին Double Tree by Hilton հուրանոցի Milano սրահում կայանալիք դրամահավաք-երեկոյին, որտեղ կներկայացնենք մեր առաջիկա անելիքները և կպատասխանենք հարցերի։

Իսկ այն մարդիկ, որոնք չեն կարողանա ներկա գտնվել, բայց կցանկանան նվիրատվություն կատարել, կարող են փոխանցումներ կատարել հետևյալ հաշվեհամարներին․

AMD - 2050422319311001 (AMD)
USD - https://bit.ly/3vrpQAh
EUR - https://bit.ly/2R0hpwy

❗Դրամական փոխանցումներ կարող են անել բացառապես ՀՀ քաղաքացի հանդիսացող անձիք։
❗Դրամական փոխանցման նշումներում պարտադիր է գրել անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը (օրինակ AN0213825)։
❗Դրամական փոխանցումը մեկ ֆիզիկական անձից չի կարող գերազանցել 2,5 միլիոն դրամը։

«Քաղաքացու որոշում» կուսակցություն


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz