Պուտինն ու Բայդենը հատուկ ուշադրություն կդարձնեն Ղարաբաղի իրավիճակին․ Ուշակով

Հրատապ 15.06.2021   11:44   133

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ջո Բայդենը Ժնևում կքննարկեն Մերձավոր Արևելքի, Ուկրաինայի և Լեռնային Ղարաբաղի իրադրությունը: Այս մասին լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Նրա խոսքով՝ կքննարկվեն նաև ռազմավարական կայունության, COVID-19-ին հակազդեցության, կիբեռհանցագործությունների դեմ պայքարի հարցերը:

«Դրանք ռուս-ամերիկյան հարաբերությունների վիճակն ու զարգացման հեռանկարներն են, ռազմավարական կայունության հիմնական հարցերը, տեղեկատվական անվտանգության հարցերը, կիբեռհանցագործությունների դեմ պայքարի հարցերը։ Առանձին կքննարկվեն երկկողմ հարաբերությունների կոնկրետ չլուծված հարցեր, ապա՝ տնտեսական համագործակցության թեմաները, կլիման, Արկտիկան և, բնականաբար, հակազդեցությունը կորոնավիրուսին»,-պատմել է Ուշակովը։

Նա նշել է, որ նախատեսվում է առանձին ուշադրություն դարձնել Լեռնային Ղարաբաղին, ներուկրաինական ճգնաժամին և Բելառուսում տիրող իրավիճակի


 Պիտակներ
         Պուտին-Բայդեն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz