Պորտուգալիայում բացվել է աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը

Հրատապ 30.04.2021   17:00   150

Պորտուգալիայի հյուսիսում՝ Արոկա քաղաքի գեոպարկում, բացվել է աշխարհի ամենաերկար հետիոտնային կախովի կամուրջը, որը ձգվում է Պայվա գետի վրայով՝ 175 մետր բարձրության վրա։ Այս մասին հայտնում է Reuters-ը։ Կամրջի երկարությունը 516 մետր է։

Ռեկորդակրի պաշտոնական բացումը ծրագրված է կիրակի, սակայն տեղի բնակիչներն արդեն օգտվում են դրանից։ Կամրջի կառուցումը տևել է մոտ 2 տարի, արժեցել՝ 2․3 մլն եվրո։

Իշխանությունները մտադիր են դրա օգնությամբ նոր զարկ հաղորդել տուրիզմին, որը զգալի տուժել է կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz