Պենտագոնը հաստատել է Իսրայելից 120 ամերիկացի զինծառայողի դուրսբերման մասին լուրերը

Աշխարհ 14.05.2021   13:52   113

Պենտագոնը հաստատել է Իսրայելից 120 ամերիկացի զինծառայողի դուրսբերման մասին լուրերը: Պաշտպանության դեպարտամենտի ներկայացուցիչ Ջոն Քիրբին հայտնել է, որ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության եւ ԱՄՆ Եվրոպական հրամանատարության անձնակազմը ժամանել են Գերմանիայի Ռամշտեյն ավիաբազա, հայտնում է The Hill-ը:

«Զինծառայողների տեղափոխման մասին որոշումը համաձայնեցրել ենք այն մեր իսրայելցի գործընկերների հետ,- ասել է Քիրբին:- Նրանք Իսրայել էին եկել պլանավորման սովորական միջոցառման համար, որը կապված էր առաջիկա զորավարժությունների հետ»:

Պլանավորման համաժողովը, որը սովորական պրակտիկա է ցանկացած խոշոր զորավարժության մանրամասների մշակման համար, նախատեսվում էր ավարտել շաբաթվա վերջին, սակայն Պենտագոնը մի քանի օրով արագացրել էր անձնակազմի մեկնումը:


 Պիտակներ
         Պենտագոն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz