Փայլանը՝ թուրք նախարարին. «Ինչու՞ չեք պահպանում Կեսարիայի Սուրբ Թորոս հայկական եկեղեցին»

Իրադարձային 25.06.2021   10:49   66

Կեսարիայի 200-ամյա Սուրբ Թորոս հայկական եկեղեցին շարունակվում է ավերվել գանձագողերի կողմից։ Կեսարիայի Մելիքգազի շրջանի Թավլուսուն թաղամասում գտնվող եկեղեցու պատերը դիտավորյալ աղտոտվել ներկանյութերով և վնասվել, իսկ պատմական կառույցի ներքին պատերից մեկում գանձ որոնողների կողմից 2մ խորությամբ փոս է արվել:

Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (ԺԴԿ-HDP) հայ պատգամավոր Կարո Փայլանը խորհրդարանում բարձրաձայնել է գանձագողերի թիրախում հայտնված նշյալ եկեղեցու ավերման հարցը:

Փայլանը այդ կապակցությամբ գրավոր հարցապնդում է ուղղել Թուրքիայի մշակույթի ու զբոսաշրջության նախարար Նուրի Էրսոյին, պահանջելով պատասխանել հետևյալ հարցերին.

1. Ինչու՞ պաշտպանության տակ չեք առնում Կեսարիայի Սուրբ Թորոս հայկական եկեղեցին:

2. Արդյո՞ք հետաքննություն սկսվել է Կեսարիայի եկեղեցին ավերողների դեմ:

3. Ինչու՞ եք լռում, երբ քրիստոնյաներին պատկանող մշակութային ժառանգությունը հետապնդվում է գանձագողերի կողմից:

4. Ձեր նախարարության կողմից ինչու՞ չեն պահպանվում Կեսարիա նահանգում քրիստոնյաներին պատկանող պատմական կառույցները:

5. Կեսարիայում քրիստոնյաների կողմից կառուցված վանքերի, եկեղեցիների և մշակութային կառույցների գույքագրում կատարվե՞լ է: 

6. Վերականգնելու՞ եք Կեսարիայի Սուրբ Թորոս հայկական եկեղեցին: 

 

Աղբյուրը` Ermenihaber.am


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz