Պատվաստված քաղաքացիները ճամփորդելիս հաջորդ շաբաթվանից այլևս թեստ չեն հանձնի. Ավանեսյան

Իրազեկիչ 29.04.2021   11:46   74

Երեկ երեկոյան մի քիչ թուլություն եմ ունեցել, մկանային ցավ, բայց այսօր արդեն այդ ախտանշաններն անցել են, ինձ լավ եմ զգում: Այդ մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը, որը երեկ պատվաստվել էր «Աստրազենեկա» պատվաստանյութով:

Անդրադառնալով պատվաստման գործընթացին՝ Ավանեսյանն ասաց, որ Կառավարությունն ամեն հնարավորություն ստեղծել է, որ քաղաքացիները պատվաստվեն, արդեն ներդրվել է էլեկտրոնային հարթակ, որում գրանցվում է պատվաստումը:

Ավանեսյանը նաև հայտնեց, որ պատվաստված քաղաքացիները ճամփորդելիս հաջորդ շաբաթվանից այլևս թեստ չեն հանձնի։


 Պիտակներ
         Անահիտ Ավանեսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz