Պատվաստումն ավելի քան 11 հազար տարեց մարդկանց կյանք Է փրկել Անգլիայում

Աշխարհ 14.05.2021   13:25   103

 Անգլիայում COVID-19-ի դեմ բնակչության զանգվածային պատվաստման արշավը կանխել Է 60 եւ ավելի բարձր տարիքի 11,7 հազար մարդկանց մահը, իսկ 65-ից բարձր տարիքի 33 հազար հիվանդների պատվաստման շնորհիվ հարկ չի եղել հոսպիտալացնել: Այդ տվյալները բովանդակվում են Անգլիայի հանրային առողջապահության գործակալության (PHE) հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են մայիսի 14-ին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Անգլիայի չափահաս բնակչության շուրջ երկու երրորդն արդեն, առնվազն ստացել Է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի սահմանված երկու չափաբաժնից առաջինը, հաղորդում են ԶԼՄ-ները: PHE-ի տվյալները չեն ներառում Շոտլանդիան, Ուելսը կամ Հյուսիսային Իռլանդիան, որոնց կառավարություններն իրենց սեփական քաղաքականությունն են անցկացնում համավարակի դեմ պայքարում:

PHE-ն նաեւ հաղորդել Է, որ անալիզը հաշվի Է առնում պատվաստանյութերի միայն ուղղակի ներգործությունը, ինչպես նաեւ պատվաստումներից օգնության «հստակ եւ աճող» ապացույցները: Այդ կապակցությամբ նշվում Է, որ պատվաստումների միջոցով կանխված մահվան դեպքերի եւ հոսպիտալացումների թիվը, հավանաբար, ավելի բարձր Է:

«Պատվաստանյութերն արդեն բազմաթիվ կյանքեր են փրկել: Այժմ մենք տեսնում ենք այն հսկայական ազդեցությունը, որը դրանք ունենում են մարդկանց մոտ լուրջ հիվանդությունների կանխման գործում եւ, հետեւաբար, նվազեցնում են մեր հիվանդանոցների բեռնվածությունը»,-բրիտանական ԶԼՄ-ները մեջբերում են PHE-ի ինունացման բաժանմունքի ղեկավար Մերի Ռամզիի հայտարարությունը:

Մեծ Բրիտանիայում կիրառում են AstraZeneca-ի, Pfizer/BioNTech-ի եւ Moderna-ի պատվաստանյութերը, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz