Պատերազմի մասնակից ևս 2735 ուսանողի մեկ կիսամյակի վարձը կփոխհատուցվի

Իրադարձային 27.05.2021   12:15   127

Այս ընթացքում փոխհատուցվել է պատերազմի մասնակից 4213 ուսանողի ուսման վարձ։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը։

Վերջինս ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է ԿԳՄՍ նախարարությանը հատկացված գումարից 586.5 մլն դրամն ուղղել ևս 2735 ուսանողի մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցմանը։

Գործադիրը հավանության արժանացրեց նախագիծը: Այսպիսով, փոխհատուցում ստացողների թիվը կկազմի 6948։


 Պիտակներ
         ուսանող


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz