«Փաստ»․ Ոստիկանության համակարգում սպասվում են լուրջ կրճատումներ

Մամուլ 14.06.2019   09:04   483

«Փաստ» թերթը գրում է.

««Փաստ» թերթի տեղեկություններով, առաջիկայում լուրջ կրճատումներ են սպասվում ոստիկանության համակարգում: Նույն տեղեկությունների համաձայն, առաջիկայում կլինեն նաև մասնավորաբար որոշ մարզային վարչությունների պետերի և բաժնի պետերի փոփոխություններ:

Մեր աղբյուրների պնդմամբ, ըստ էության, սա արվում է ոստիկանության հանդեպ հասարակության վերաբերմունքն էլ ավելի բարձրացնելու և վստահությունը մեծացնելու համար:

Տեղեկությունը ճշտելու համար դիմեցինք ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանին:

«Ոստիկանությունում կադրային փոփոխություններ մշտապես են լինում, ինչի մասին հավուր պատշաճի տեղեկացվում է: Կրճատումներ, օպտիմալացման ծրագրեր ևս իրականացվում են ոստիկանությունում: Ես գնահատական չեմ կարող տալ և ասել, թե դրանք կտրուկ են, շատ են կամ քիչ, բայց, այո, օպտիմալացման գործընթաց ոստիկանությունում մեկնարկել է և այս պահին ընթացքի մեջ է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց Ա. Ահարոնյանը՝ հավելելով, որ գործընթացը շարունակական է լինելու»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Պիտակներ
         ոստիկանության


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz