«Փաստ». Դատավորների մասով այդքան էլ շատ «դոսյեներ» չկան

Մամուլ 11.06.2019   09:19   497

«Փաստ» թերթը գրում է.

«Անցումային արդարադատության կազմակերպման գործընթացը, կարծես, թեւակոխում է նոր փուլ։ «Փաստ» թերթի տեղեկություններով, ՀՀ իշխանական վերնախավի հանձնարարականով օրերս անցումային արդարադատության «հոգևոր հայրեր» Վահե Գրիգորյանը և Նիկոլայ Բաղդասարյանը անհատական հանդիպում կունենան ոլորտի միջազգային փորձագետ Ռուբեն Կարանզայի հետ։

Ըստ մեր աղբյուրների, նախատեսվում է Կարանզային ներկայացնել նախավեթինգային որոշակի փաստական տվյալներ, ըստ որոնց՝ դատավորների մասով այդքան էլ շատ «դոսյեներ» չկան: Ըստ այդմ, չի բացառվում, որ քննարկվի ՀՀ դատաիրավական ոլորտի բարելավման նոր գաղափար, որի մասին դեռեւս իշխանական շրջանակները չեն բարձրաձայնում։

Ի դեպ, թերթին բավականին ուշագրավ տեղեկություններ են հասել, որ իշխանություններին սատարող հ/կ սեկտորի որոշ ակտիվ իրավապաշտպաններ և փորձագետներ լծված են այս խնդրի հետ կապված թեզերը տարբեր ձեւաչափերով հանրության շրջանում ակտիվորեն շրջանառելու գործին»:

Ամբողջական՝ թերթի այսօրվա համարում


 Պիտակներ
         Վահե Գրիգորյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz