Փաշինյանը Մարուքյանին պաշտոն չի առաջարկել

Քաղաքական 24.06.2021   12:20   231

«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր հրավիրած ասուլիսում ասաց, որ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ որևէ պաշտոնի առաջարկ չի ստացել, նման հարց չի քննարկվել։

«Վարչապետը նախաձեռնել է հանդիպումներ ընտրություններին մասնակցած ուժերի հետ։ Մենք երբևէ չենք մերժել որևէ հանդիպում որևէ քաղաքական ուժի կամ պետության ղեկավարի հետ։ Եվ հանդիպման ժամանակ նա ասել է, որ կա գաղափար՝ ստեղծելու ինչ-որ ֆորմատ՝ արտախորհրդարանական ուժերի հետ շփումների համար, որ արտախորհրդարանական ուժերի ձայնը լսելի լինի։ Ես էլ ասացի՝ երևի լավ գաղափար է»,- նշեց Մարուքյանը։

Նա ասաց, որ պաշտոն չի ակնկալում, իրեն խորհրդարանից դուրս չի պատկերացրել։ «Ես իմ ուժերի ներածի չափով ծառայելու եմ իմ պետությանը։ Ես հենց հիմա աշխատանք չեմ փնտրում, կուսակցությունը շատ մեծ անելիք ունի՝ վերաիմաստավորելու, վերանայելու, մեր կառույցները վերադասավորելու իմաստով։ Բայց մի փոքր կարիք կա նաև հանգստանալու, որովհետև տան երես չենք տեսել ոչ մեկս»,- ասաց նա։


 Պիտակներ
         Մարուքյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz