Փաշինյանը ավտոմաքսատանը աշխատանքից ազատելու հրահանգներ տվեց (ուղիղ)

Իրադարձային 09.04.2019   10:03   471

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Նորագավիթի ավտոմաքսատանը շրջայցի ընթացքում նկատեց, որ տարածքն անբարեկարգ է ու խիստ զայրացավ:

«Սա խայտառակ, կեղտոտ վիճակ ա: Սա վերաբերմունք ա մեր դրոշին ու զինանշանին: Պարգևավճարները պակասեցրեք, տարածքը կարգի բերեք», - ասաց նա:

Փաշինյանը մտավ աշխատասենյակներից մեկը, հետո դուրս եկավ ու բարկացած ասաց.

«Բոլորն ազատվեն աշխատանքից, ովքեր այստեղ աշխատել են, բոլորը հեռացվեն աշխատանքից»:

Նրան ուղեկցող ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտնեց, որ տարածքը վարձակալությամբ է տրված և ՊԵԿ-ին չի պատկանում։

«Որ տուն ենք վարձում՝ ապրենք, ասո՞ւմ ենք` ոչինչ խոզանոց ա, մերը չի, չե՞նք մաքրում էդ տունը, այդ պայմաններում պե՞տք է ապրենք, չե՞նք մաքրում: Այստեղ նայելու բան չկա, մի ամսից կգանք կնայենք»,- նշեց Փաշինյանը։

Լրագրողների հարցին, թե հնարավոր չէ արդյո՞ք նկատողություններով հարցը փակել, վարչապետը ասաց՝ եթե դրոշի հետ կապված չլիներ հարցը, հնարավոր կլիներ:

Փաշինյանը նաև կարգադրեց կարգի բերել ամբողջ մաքսատունը՝ մաքրությունը պատշաճ վիճակում պահել, անել գծանշումները և այլն 

Մաքսատանը շրջայց կատարելու ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտեցավ ՀՀ քաղաքացիներից մեկը և բողոքեց, որ իրենց պետհամարանիշ չեն տրամադրում։

«Պետավտոտեսչությունը մեզ պետհամարանիշ չի տրամադրում, որ մարդիկ այն տեղադրեն ու գնան իրենց երկիր, ասում են` թիթեղ չկա»,– ասաց նա։

Ի պատասխան Փաշինյանը տեղում զանգեց ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանին։

«Էս ի՞նչ պատմություն ա, պարոն Օսիպյան։ Պետհամարանիշ չկա, որովհետև թիթեղ չկա»,–հարցրեց Փաշինյանը։ Հետո լսեց Օսիպյանի պատասխանը և ավելացրեց. «Եթե անցած տարվանից գիտեինք, պետք էր կանխատեսել։ Դե արագացրեք»։

Զրույցն ավարտելուց հետ վարչապետը պարզաբանեց` ներկրվող մեքենաների շատ մեծ ծավալ է գալիս Հայաստան ու, չնայած Օսիպյանն ասաց, որ իրենք կանխատեսել էին դա, սակայն կանխատեսածից շատ է եղել մեքենաների քանակը։

«Հիմա թիթեղը հասել է Փոթի ու գալիս է Երևան,– ասաց Փաշինյանն ու կատակեց,– крепитесь, запад нам поможет»։


 Պիտակներ
         ավտոմաքսատանը


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz