Փաշինյանի կոշտ արձագանքը

Իրադարձային 04.04.2019   12:53   471

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է  ավտոգազալցակայաններում գազի թանկացման վերաբերյալ սոցիալական ցանցերում հնչող ահազանգերին։
 Շուկայի վերահսկողության տեսաչական մարմնի ղեկավար Արմեն Կոտոլյանը գործադիրին ներկայացրել է իրավիճակը՝ նշելով, որ գազի գնի փոփոխություն տեղի չի ունեցել: 
Մանրամասները լսելուց հետո Փաշինյանը կոշտ արձագանքեց. 
«Մանիպուլատիվ տեղեկություններ են տարածվել, որ կառավարության գործուղությունների արդյունքում է գազի գինը փոխվել է։
Ոմանք փորձում են մանիպուլյացիաներ անել: Որոշ նախկին օլիգարխներ, որոնք մտածում են, որ էս իրավիճակում կաորղանալու են մանիպուլյացիաների դաշտ մտնել, սխալվում են: 
Որևէ մեկը թող չտրվի կառավարության հակահարվածի ուժն իր ծնոտին զգալու գայթակղությանը
»,-ասել է Փաշինյանը: 
 


 Պիտակներ
         ավտոգազալցակայաններ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz