Փաշինյան․ «Սերժ Սարգսյանը հո էժան տղա չի, ջոմարդ է, չէ՞․․․»

Քաղաքական 10.03.2021   10:30   704

Մեկ տարի առաջ այս օրը առանց մեկնաբանության. 

«Մենք խորհրդարանում ձեր ձայնով ունենք մեծամասնություն, պատկերացրեք՝ գնանք, մի օրենք մշակենք ու ասենք՝ չէ, ժողովուրդ ջան, ընտրել եք, լավ եք արել, մինչև 2035թ․Հայաստանում խորհրդարանի ընտրություն չի լինելու, որովհետև իրավակիրառ պրակտիկայի գիտահետազոտական դմփդմփիկը ինչ-որ բան է նշանակում՝ որոշ դդումների դմփդմփիկը։ Ես էլ ասեմ՝ ժողովուրդ ջան, վարչապետ եք ընտրել, մինչև 2035-ը պետք է վարչապետ լինեմ, տենց բան ո՞նց կլինի, աբսուրդ է»։

Այս մասին Մեղրիում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ապրիլի 5-ին կայանալիք Սահմանդրական փոփոխությունների հանրաքվեի անհրաժեշտությանը և Հրայր Թովմասյանի՝ Սահմանադրական դատարանի նախագահ ընտրվելուն։

Ապա վարչապետը պարզաբանեց, թե ինչպես են նախկին իշխանությունները «հաջողացրել» Հրայր Թովմասյանին ընտրել Սահմանադրական դատարանի նախագահ։

«Իրենք Սահմանադրության անցումային դրույթներում՝ էն ամենավերջում փոքր տառերով գրել են, որ այս փոփոխությունները չեն վերաբերում այն դատավորներին, որոնք Սահմանադրական դատարանի անդամ են ընտրվեն հին կարգով, բայց հանկարծ չմտածեք, որ սա հին դատավորների համար են արել, ասել են՝ մեր դատավորներն են, այդքան ընտրությունները կեղծված մեզ համար լեգիտիմացրել են, բայց դա արվել է ուրիշ բանի համար, որովհետև երբ Սերժ Սարգսյանն ու Հրայր Թովմասյանը Հայաստանը մկրատով ոլորտները բաժանելիս են եղել, պարզ հարց է եղել՝ եթե Հրայր Թովմասյանը Սերժ Սարգսյանի համար հնարավորություն է ստեղծում, որ նա ցմահ լինի ՀՀ ղեկավար, բա Սերժ Սարգսյանն էլ հո տենց էժան տղա չի, ջոմարդ է, չէ՞, պիտի ասի՝ Դու էլ ցմահ պետք է լինես Սահմանադրական դատարանի նախագահ, Հրայր ջան»,- հեգնեց Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետն այնուհետև հարց բարձրաձրեց, թե ինչպե՞ս են սա կազմակերպել, ապա հիշեցրեց, որ Հրայր Թովմասյանը նախ դարձավ ՍԴ անդամ, հետո՝ նախագահ։

«Ինքը Ազգային ժողովի նախագահի կողմից առաջադրվում է որպես ՍԴ նախագահի թեկնածու, մինչդեռ բոլորը գիտեն, որ ընդունվել է այն երազանքի Սահմանադրությունը, որն ընդամենը 1 ամսից ուժի մեջ է մտնելու, և ԱԺ նախագահն զրկվելու է ՍԴ նախագահի թեկնածու առաջադրելուց, և դա մեր երազանքն է, որ այդ ինստիտուցիոնալ բարեփոխումը տեղի ունենա, բայց ի հեճուկս այս փաստի, իրենք կազմակերպում են, որ փոփոխությունից առաջ Հրայր Թովմասյանին դարձնեն ՍԴ անդամ, քանի որ այն անցումային դրույթը գրել են։ Հետո մտածում են ու ասում՝ լսեք, եթե թողնենք սենց շարունակվի, Հրայր Թովմասյանը ՍԴ նախագահ ընտրվի նոր կարգով, ընդամենը 6 տարի է պաշտոնավարելու, բայց չէ՞ որ վերևից ասել են՝ քանի քեռի, սաղ ա, ինքը պետք է շոկոլադ ունի, հիմա այս մարդու շոկոլադը պետք է մինչև 2035թ-ը մատակարարեն»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։


 Պիտակներ
         Սերժ Սարգսյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz