Փաշինյան․ «Առնվազն երկու հեռուստաընկերության լոգոյի տեղը կարելի է գրել կոռուպցիա»

Իրադարձային 16.01.2020   13:23   443

Կառավարության այսօրվա նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով հեռոստատեսային ոլորտին, նշել է, թե շուկայում գովազդի բաշխման համակարգը մոնոպոլիզացված է։

 «Մեր հանրային կյանքի կարևոր ինստիտուտների թափանցիկությունը պետք է բարձրացնենք։ Հեռուստատեսային շուկայում այսօր ունենք որոշակի մենաշնորհային դիրք։

Ես չեմ հիշում՝ ինչ ժամանակներից, Հայաստանում ստեղծվել է երկու կառույց, որոնցից մեկը բաշխում է հեռուստատեսային գովազդի շուկայում գոյացած գումարները, իսկ մյուս ընկերությունը չափում է հեռուստաընկերությունների վարկանիշերն ու գովազդային գումարները բաշխվում են ըստ արձանագրված վարկանիշների։

Երկրում կա տեղեկատվական հոսքերը վերահսկեու հստակ գործառույթ, և պետք չի թաքցնել, թե մենք գիտենք, որ այդ գործառույթը գտնվում է հանրապետության նախկին ղեկավարության հետ ընտանեկան կապեր ունեցող անձանց վերահսկողության ներքո»,- ասաց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանում հասարակական կազմակերպությունները և լրատվամիջոցները պետք է լինեն թափացիկ՝ սկսած իրական սեփականատերերից։ «Այսօր ՀՀ-ում ժողովրդավարության մակարդակն այնքան բարձր է, որ կան կոնկրետ անձանց, նույնիսկ՝ կոռուպցիոներների սեփականությունը հանդիսացող հեռուստաընկերություններ։

Առնվազն երկու հեռուստաընկերության լոգոյի տեղը կարելի է գրել «Կոռուպցիա»։ Ես առանձնապես դժգոհ չեմ այդ իրավիճակից, որովհետև կարծում եմ, որ այդպիսի հեռուստաընկերության գործունեությունը մեզ համար բացահայտում է ոչ միայն հիմնական կոռուպցիոներների շրջանակը, այլ նաև նրանց շոշափուկների, և հետագայում բավականին հեշտացնում է մեր օպերատիվ աշխատանքը՝ կոռուպցիայի դեմ պայքարի առումով»,- ասել է Փաշինյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։


 Պիտակներ
         հեռոստատեսային


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz