Փարթամ կանայք կդառնան Ուգանդայի տուրիստական տեսարժանությունը

Աշխարհ 08.02.2019   22:15   404

Ուգանդայի զբոսաշրջության նախարարությունը երկրի փարթամ ու գրավիչ կանանց ներառել է տուրիստական տեսարժանությունների ցուցակում՝ հյուրեր գրավելու համար: Այդ մասին հայտնել է Daily Monitor-ը:

Երկրի զբոսաշրջության նախարար Գոդֆրի Քիվանդան հայտարարել է «Միսս Փարթամ Ուգանդա» կոչվող գեղեցկության մրցույթի մեկնարկի մասին, որի եզրափակիչ փուլի մասնակիցները կորոշվեն հունիսին:

«Մենք, բնականաբար, ունենք գեղեցիկ կանայք, որոնց հաճելի է նայելը: Իսկ ինչու՞ մենք նրանց չօգտագործենք մեր տուրիստական ինդուստրիան առաջ տանելու համար»,- ասել է Քիվանդան՝ մատնացույց անելով գեղեցկության մրցույթի մասնակիցներին:

Կառավարական վիճակագրության համաձայն՝ զբոսաշրջությունն արժութային մուտքերի գլխավոր աղբյուրն է Ուգանդայի համար, երկիրն անցյալ տարի 1,4 միլիարդ դոլար է վաստակել այդ ճյուղի շնորհիվ: Զբոսաշրջիկների մեծ մասն Ուգանդա է այցելում, որպեսզի ուղևորություն կատարի ազգային բնայգում, տեսնի Նեղոս գետը, խառնարանային լճերն ու լեռները և տեղական կենդանական աշխարհի զանազան ներկայացուցիչներին՝ գորիլաներին, թռչուններին և այլ կենդանիների: Պարարտ կանանց օգնությամբ նախարարությունը հույս ունի գրավելու էլ ավելի շատ զբոսաշրջիկների և ավելացնելու եկամուտները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz