Պարսից ծոցում Իրանի ծովուժի նավ է խորտակվել

Աշխարհ 03.06.2021   09:40   43

ԻԻՀ բանակի ռազմածովային ուժերը չորեքշաբթի օրը հայտարարություն են տարածել, որում նշված է, որ չնայած քսան ժամ տևած ջանքերին և ծովային օգնության օբյեկտների կիրառմանը, ռազմանավի շարժիչի վարդակի հրդեհի արագ տարածման պատճառով, «Խարք» ուսումնավարժական նավի փրկարարական գործողությունն ապարդյուն է անցել ։ Այն խորտակվել է Պարսից ծոցի Ջասքի ջրերում:

«Խարք» ուսումնավարժական նավն ավելի քան չորս տասնամյակ օգտագործվել է ռազմածովային ոլորտում գործնական վարժանքներ անցկացնելու համար:

Երեքշաբթի օրը Իրանի հարավում գտնվող Հորմոզգան նահանգի Ջասք նավահանգստի մոտակայքում հրդեհվել էր ռազմածովային ուսումնական առաքելություն իրականացնող «Խարք» նավը: Հրդեհաշիջման աշխատանքների ընթացքում, անձնակազմն անվտանգ տեղափոխվել է այլ վայր, սակայն նավը փրկել չի հաջողվել:

Պատահարի արդյունքում զոհեր չեն եղել:


 Պիտակներ
         Պարսից ծոց


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz