Պարետային ժամին չհետևելու պատճառով

Աշխարհ 06.05.2021   14:48   137

Սլովակիայի Ազգային խորհրդի (խորհրդարանի) փոխնախագահ Յուրայ Սելիգան հրաժարական է տվել: Ինչպես հայտնում է «Սլովակիայի ռադիո»-ն, նա խախտել էր համավարակի պատճառով հանրապետությունում ժամը 21:00-ից գործող պարետային ժամը:

Բացի դա, Սլովակիայի խորհրդարանի սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոնը նույն պատճառով թողել է փոխխոսնակի կուսակցության անդամ Յանա Ժիտնյանսկան: Լրագրողները երկու քաղաքական գործիչներին էլ տեսել էին սրճարանում պարետային ժամի սկսվելուց հետո: Ըստ սահմանված կարգի՝ փողոցում թույլատրվում է միայն հաճախորդների սպասարկումը տեռասներում և հատուկ սարքավորված պատուհանից՝ սննդի եւ խմիչքների վաճառքի համար:

Շելիգան և Ժիտնյանսկան պահպանել են իրենց պատգամավորական մանդատները:

 


 Պիտակներ
         պարետային ժամ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz