Պաուզա, էլի, ընկերներ․ Սուրեն Սահակյան

Տեսանկյուն 03.05.2021   12:00   135

«Քաղաքացու որոշում» կուսակցության գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Մեծ վերլուծաբաններից» շատերը՝ լրատվականներում հաճախ երևացող խոսացող գլուխները, որոնք 30 տարի հանրությանը կերակրել են երբեք, որևէ դեպքում իրականություն չդարձած կանխատեսումներով, համոզված պնդում էին, որ ընտրություններ չեն լինելու։ Ինչքան մոտենում են ընտրությունները, հիմա էլ +/- 0,5 տոկոս ճշգրտութամբ կանխատեսում են, թե ով է անցնելու խորհրդարան, ով՝ չէ։

Զարմանալի է՝ ո՞նց մի պահ դադար չեն տալիս՝ վերաիմաստավորելու իրականությունը, որ կանխատեսումներից գոնե մեկն իրականություն դառնա, որպեսզի գոնե հաջորդները փորձեն լեգիտիմացվել։

Պաուզա, էլի, ընկերներ։ Ընդամենը մի փոքրիկ դադար։


 Պիտակներ
         Սուրեն Սահակյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz