Պակիստանում պաղեստինցիներին աջակցող ցույցի ժամանակ պայթյուն է տեղի ունեցել

Աշխարհ 26.05.2021   15:00   94

ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ Պակիստանի Բելուջիստան նահանգում պայթյուն է տեղի ունեցել ի աջակցություն պաղետինցիների կազմակերպված ցույցի ժամանակ։ Միջադեպի հետևանքով առնվազն 6 մարդ մահացել է,14-ը՝ վիրավորվել։ Պայթուցիկը գործի է դրվել, երբ ցուցարարները սկսել են ցրվել։

Ըստ աղբյուրի՝ պայթուցիկը ամրացված է եղել մոտոցիկլին, որը կայանված է եղել ցույցին մասնակցող հոգևոր առաջնորդի մեքենայի կողքին։

Առայժմ ոչ մի ահաբեկչական կազմակերպություն չի ստանձնել տեղի ունեցածի պատասխանատվությունը։

 


 Պիտակներ
         Պակիստան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz