Պահանջում ենք զսպվածություն՝ իրավիճակը խաղաղորեն լիցքաթափելու համար. Պետդեպարտամենտ

Քաղաքական 14.05.2021   10:07   92

ԱՄՆ պետդեպատամենտի խոսնակ Նեդ Փրայսը թվիթերում գրառում է կատարել՝ Ադրբեջանի կողմից Հայաստանի սահման ներխուժման վերաբերյալ` ձեռնպահ մնալով դատարապտող ձեւակերպումներից:

«Մենք ուշադիր հետևում ենք Հայաստան-Ադրբեջան սահմանի` դեմարկացիայի չենթարկված հատվածի երկայնքով լարվածության աճի մասին հաղորդագրություններին: Հասկանում ենք, որ կողմերի միջև շփումը շարունակվում են և պահանջում ենք զսպվածություն՝ իրավիճակը խաղաղորեն լիցքաթափելու համար»,- այս մասին գրել է Նեդ Փրայսը թվիթերում։

Նշենք, որ արդեն երրորդ օրն է, ինչ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ տարածք` գրավելով Սեւ լիճը:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz