Պահանջում ենք ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի հրավիրում․ Մարուքյան

Քաղաքական 27.05.2021   11:13   104

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը շարունակում է ուժի կիրառումը, ագրեսիան, ՀՀ տարածքային ամբողջականության խախտումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանի հանցավոր գոիծողությունների հետևանքով ՀՀ զինված ուժերն ունեն զոհ, վիրավորներ և այսօր արդեն գերեվարված անձինք,

Հաշվի առնելով իրավիճակի հետագա լարումը և անդառնալի հետևանքները՝

անհապաղ պահանջում ենք ՀՀ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստի հրավիրում Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների ղեկավարների մասնակցությամբ։

Այս մասին գրառում է կատարել ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը։


 Պիտակներ
         Մարուքյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz