Ութ բան, որ պետք է անել, եթե պլանավորում եք հղիանալ

Առողջական 26.05.2021   18:15   85

Հղիությունը կնոջ կյանքի կարեւորագույն փուլերից է, եւ դրան պետք է նախապատրաստվել ոչ միայն հոգեպես, այլեւ ֆիզիկապես:

Ահա մի քանի խորհուրդ, թե ինչպես կարգի բերել օրգանիզմը, եթե պլանավորում եք հղիանալ:

1. Հանդիպումներ ունեցեք գինեկոլոգի հետ

Հղիության ընթացքում կինը պարբերաբար կոնսուլտացիաների է գնում բժիշկի մոտ, սակայն մինչ հղիանալը եւս չէր խանգարի այցելել գինեկոլոգին՝ նախնական զննում կամ սկրինինգ թեստ անցնելու համար:

2. Թողե՛ք խմելը եւ ծխելը

Ալկոհոլի եւ ծխախոտի օգտագործումը հղիության ընթացքում երբեք դրական երեւույթ չի համարվել: Սակայն մինչ հղիությունը եւս կարեւոր է դրանցից ձերբազատվելը, քանի որ դրանք կարող են խոչընդոտել հղիանալու գործընթացը կամ մեծացնել վիժման հավանականությունը:

3. Հանե՛ք սննդակարգից կոֆեինը

Օրական երկու բաժակից ավելի սուրճը եւ 5 բաժակից ավելի գազավորված ըմպելիքը նույնպես կարող են խոչընդոտել հղիանալուն:

4. Սնվե՛ք առողջ

Հղիությունը հրաշալի առիթ է, որպեսզի վերջապես ազատվեք անառողջ սննդից, որոնք ոչ օգտակար կալորիաներ են պարունակում: Ձեր սննդակարգում ընդգրկեք բանջարեղեն, մրգեր, սպիտակուցներ եւ ամբողջական հացահատիկներ:

5. Ազատվե՛ք ավելորդ կիլոգրամներից

Ավելորդ քաշը հղիության ընթացքում կարող է հանգեցնել շաքարային դիաբետի կամ արյան բարձր ճնշման: Այդքան էլ լավ միտք չէ փորձել նիհարել հղիության ընթացքում, այնպես որ՝ լավ կանեք անել դա մինչ հղիանալը:

6. Մարզասրահ այցելեք

Մարզանքը ոչ միայն օգնում է նիհարել, այլեւ առավել ճկուն դարձնում մարմինը, ինչը բարենպաստ է ծննդաբերության համար: Հղիանալուց հետո կարելի է հաճախել հատուկ հղիների համար նախատեսված մարզումների:

7. Պատվաստվե՛ք

Որոշ հիվանդություններ հղիության ընթացքում կարող են վնասել պտղին: Այդ իսկ պատճառով կարեւոր է խոսել բժիշկի հետ՝ պարզելու համար, թե ինչ պատվաստումներ են  անհրաժեշտ հղիությունից առաջ:

8. Ուշադիր եղեք դեղերի նկատմամբ

Կարեւոր է, որպեսզի Ձեր բժիշկն իմանա, թե Դուք ինչ դեղեր եք խմում, անգամ եթե դրանք վիտամիններ են կամ խոտաբույսեր: Որոշ դեղեր կարող են ազդել պտղի վրա:

Աղբյուրը՝ doctors.am


 Պիտակներ
         հղիություն


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz