Ով վախկոտ է, վախից էլ կմեռնի. Լեոնարդո դա Վինչի

Դասեր 12.05.2021   21:00   132

Ճյուղին թառած երկու բվեճ հետևում էին նապաստակին, որն աշնանային խոզանի մեջ լեղապատառ դեսուդեն էր նետվում՝ ասես ետևից մի ամբողջ շնաոհմակ էր ընկել:

- Խեղճ շլդիկ,- ասաց բվեճներից մեկը: - Անգամ սեփական բնում թաքնվելու քաջություն չունի:

- Ինչո՞ւ,- հետաքրքրվեց մյուսը:

- Որովհետև վախկոտ է:

- Զարմանալի է, սեփական տանն ինչի՞ց պիտի վախենա:

- Դրանց ցեղն է էդպես,- պատասխանեց առաջին բվեճը: - Նրանք ապրում են մշտական սարսափի մեջ, իսկ վախի աչքերը մեծ են:

Առանձնապես տարվա այս ժամանակներին, երբ սկսվում է տերևաթափը, նապաստակները, գույնզգույն տերևների անձրևից վախեցած, վազում են այսահարի պես: Նրանց ահ է պատճառում բնության մեջ տեղի ունեցող ամեն մի փոփոխություն:

- Դուրս է գալիս, ուրեմն, որ նապաստակները վախկոտ են:

- Իհարկե: Ահա, թեկուզ այս շլդիկը: Սա ամայի դաշտով այնքան է դեսուդեն վազվզելու, մինչև որ ընկնի թակարդը, կամ վարպետ որսորդի նշանառության տակ:

Ճիշտ է ասված՝ ով վախկոտ է, վախից էլ կմեռնի:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz