Ոստիկանությունը՝ Էջմիածնում տեղի ունեցած սպանության մասին

Իրադարձային 05.05.2021   11:54   91

Մայիսի 4-ին, ժամը 22.30-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Էջմիածին քաղաքի հիվանդանոցի տարածքում կրակոցներ են հնչել: Րոպեներ անց «Վաղարշապատ» բժշկական կենտրոնից է հաղորդում ստացվել, որ հիվանդանոց է ընդունվել 29-ամյա երիտասարդի դի:

Հիվանդանոցից հաջորդ հաղորդումը ժամը 23.40-ին էր. հայտնում էին, որ «կրծքավանդակի փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ բուժօգնության է ընդունվել 21-ամյա երիտասարդ:

Մեկնած օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 22.30-ի սահմաններում, Էջմիածին քաղաքի Վազգեն Առաջինի փողոցում անհայտ անձը կրակոցներ է արձակել «Հունդաի Էլանտրա» ավտոմեքենայի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վնասվածքներ ստացած 29-ամյա վարորդը մահացել է, իսկ 21-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներ է ստացել: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է ինքնաձիգի 7.62 մմ տրամաչափի 34 պարկուճ:

Հունդաի Էլանտրան» տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի հատուկ պահպանվող տարածք:

Դեպքի հանգամանքները պարզվում են: Կատարվում է նախաքննություն:


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz