Օրբելի եղբայրների տուն-թանգարանում բացվել է «Էրմիտաժի գանձերի փրկությունը» խորագրով ցուցադրությունը

Հայեր 15.01.2021   19:17   108

Ծաղկաձոր քաղաքի Օրբելի եղբայրների տուն-թանգարանում բացվել է «Էրմիտաժի գանձերի փրկությունը» խորագրով մուլտիմեդիա ցուցադրությունը։ Տուն-թանգարանի  այցելուները կարող են նոր տեխնոլոգիաների միջոցով ծանոթանալ Էրմիտաժի կենսագրության համար շրջադարձային համարվող դրվագին եւ տեղեկանալ, թե ինչպես Հովսեփ Օրբելու՝ Ստալինին ուղղված նամակի շնորհիվ կանխվեց Էրմիտաժի գանձերի վաճառքը։

Այդ քայլով  նա փրկեց եւ սերունդներին հանձնեց համաշխարհային մշակույթի գլուխգործոցները, որոնց հետ այսօր  հաղորդակցվում են Էրմիտաժի այցելուները:

«Էրմիտաժի գանձերի փրկությունը» ծրագրի՝ մուլտիմեդիա տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ իրականացված յուրօրինակ լուծումները թանգարանի ցուցադրությունը դարձրել են առավել գրավիչ` հետաքրքիր ձեւաչափով ներկայացնելով  Հովսեփ Օրբելու կատարած սխրանքը:

Ցուցադրությունը ստեղծվել է «Մեդիա նախաձեռնություններ» կենտրոնի ֆինանսական աջակցությամբ՝ «ԵՄ-ն հանուն մշակույթի. առավել ուժեղ համայնքներ եւ տեղական  նախաձեռնություններ» ծրագրի շրջանակում։


 Պիտակներ
         Էրմիտաժ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz