Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Իրադարձային 23.06.2021   18:00   47

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 22-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 68 դեպք, որից 4-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 11, խարդախության՝ 8, ընտրական խախտումների հետ կապված դեպքերի և ծեծի՝ 7-ական, մարմնական վնասվածք պատճառելու և պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, ինչպես և շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու՝ 6-ական, պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4, իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության ու սպանության սպառնալիքի՝ 3-ական, սպանության փորձի, կողոպուտի, բնակարանային գողության, գույքը դիտավորությամբ վնասելու, հարկերից խուսափելու, դրամանենգության, թմրամիջոցի հայտնաբերման, ապօրինի ծառահատման և սեռական հարաբերության կամ սեքսուալ բնույթի գործողություններին հարկադրելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 5 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, և գույքի դիտավորությամբ վնասման 1 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 26 պատահար. 2 մարդ զոհվել է, 34-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքնե


 Պիտակներ
         Օպերատիվ իրավիճակ


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz