Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Իրադարձային 15.06.2021   18:00   61

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 14-ից 15-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 76 դեպք, որից 7-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 16, խարդախության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 9, նախընտրական քարոզարշավի հետ կապված դեպքեր՝ 7, ծեծի՝ 4, ապօրինի կամ կեղծ ձեռնարկատիրության՝ 3, յուրացման կամ վատնման, զենք-զինամթերքի առգրավման, թմրամիջոցի հայտնաբերման, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության և անօրինական միգրացիայի կազմակերպման փորձի՝ 2-ական, սպանության, անձի առևանգման, կողոպուտի, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, ապօրինի ծառահատման, անզգուշությամբ մարմնական վնասվածք պատճառելու ու սուտ ցուցմունք տալուն կամ կաշառելուն հարկադրելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 11 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 22 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 4, պետական-հասարակական ունեցվածքի գողության, խարդախության և ճանապարհատրանսպորտային պատահարի 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 21 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


 Պիտակներ
         հետախուզվող


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz