Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Իրադարձային 01.03.2021   18:00   192

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` փետրվարի 26-ից մարտի 1-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 125 դեպք, որից 8-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 37, մարմնական վնասվածք պատճառելու՝ 17, խարդախության` 16, յուրացման կամ վատնման՝ 11, ծեծի՝ 6, թմրամիջոցի հայտնաբերման՝ 5, բնակարանային գողության և զենք-զինամթերքի առգրավման՝ 4-ական, գույքը դիտավորությամբ վնասելու, ապօրինի ծառահատման, թմրամիջոցի իրացման և պաշտոնեական կեղծիքի կամ անփութության՝ 2-ական, անձի առևանգման, պետական-հասարակական ունեցվածքի գողության, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, քրեական միջավայր ստեղծելու կամ ղեկավարելու և քրեական միջավայրին հարելու, սեքսուալ բնույթի բռնի գործողությունների, ընտանեկան բռնության, փաստաթուղթ կեղծելու, և գույքն անզգուշությամբ վնասելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 9 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 7 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 6, ապօրինի ծառահատման և վանդալիզմի 1-ական դեպք։

Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 33 պատահար. 2 մարդ զոհվել է, 53-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:


 Պիտակներ
         հետախուզվող


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz