Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Իրադարձային 06.08.2020   18:00   129

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` օգոստոսի 5-ից 6-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 76 դեպք, որից 5-ը՝ նախկինում կատարված։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 15, մշակումն արգելված թմրանյութեր պարունակող բույսեր ապօրինի աճեցնելու՝ 13, խարդախության՝ 12, մարմնական վնասվածք հասցնելու՝ 10, թմրամիջոցի հայտնաբերման` 4, յուրացնելու կամ վատնելու՝ 3, սպանության սպառնալիքի՝ 2, բռնաբարության կամ բռնաբարության փորձի, կողոպուտի, բնակարանային գողության, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ծեծի, պետական սահմանն ապօրինի հատելու, բնության հատուկ պահպանվող տարածքների ռեժիմը խախտելու, փաստաթղթի կեղծիքի, ազատությունից ապօրինի զրկելու և պետական կամ համայնքային uեփականություն հանդիսացող հողամաuերի ինքնակամ զավթումը չդադարեցնելու և դրա հետևանքները չվերացնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 հետախուզվող, կամավոր ներկայացել՝ 3-ը։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 3, ավտոմեքենա փախցնելու և վրաերթի 1-ական դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 12 պատահար. 13 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:



 Պիտակներ
         ճանապարհատրանսպորտային


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb