Օլիմպիական խաղերի երեք ուղեգրի հույս ունենք. Սեյրան Նիկողոսյան

Սպորտ 18.01.2021   15:38   56

Հրաձգության Եվրոպայի առաջնությունը կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով հետաձգվել է մեկ ամսով:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը: «Ի սկզբանե Եվրոպայի առաջնությունը նախատեսված էր անցկացնել  մարտին, սակայն տեղափոխեցին և մենք էլ դրանից ելնելով ուսումնամարզական հավաք էին նախատեսում Ուկրաինայում, բայց դա էլ չեղարկվեց»,-ասաց մասնագետը:

Նիկողոսյանի խոսքով` հավաքականի անդամները լավ մարզավիճակում են ու այժմ շարունակում են մարզումները: «Այս տարին օլիմպիական է, սակայն շատ բան կախված է միջազգային մրցաշարերի անցկացումից: Մենք դեռևս Օլիմպիական խաղերի ուղեգրերի ակնկալիքներ ունենք: Աղջիկներից էլ տղաներից էլ մի քանիսը կարող են Խաղերի քվոտա ստանալ, մոտ երեք ուղեգրի հույս ունենք»,-շեշտեց մասնագետը:

Տոկիոյի 32-րդ ամառային Օլիմպիական խաղերը պետք է կայանային 2020 թվականը ամռանը, սակայն կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով այն հետաձգվեց մեկ տարով: Խաղերը պլանավորվում է անցկացնել 2021 թվականին: Դրանք կմեկնարկեն 2021 թվականի հուլիսի 23-ին և կեզրափակվեն օգոստոսի 8-ին: 


 Պիտակներ
         Օլիմպիական խաղեր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb