Ողբերգական դեպք Գեղարքունիքի մարզում

Իրադարձային 26.04.2021   11:05   92

Այսօր՝ ապրլի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 05։20-ի սահմաններում ոստիկանության Վարդենիսի բաժին «Վարդենիս» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ ժամը 04։50-ի սահաններում շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Խաչաղբյուր գյուղ, որտեղից հիվանդանոց են տեղափոխել 5-ամյա երեխայի, ով ճանապարհին մահացել է։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանները պարզել են, որ մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 5-ամյա Արմինե Գ-ն էր, ում մոտ բժիշկներն արձանագրել են կենսաբանական մահ։

Ըստ նախնական տեղեկությունների՝ երեխան ունեցել է շնչառական խնդիրներ և ինքնազգացողությունը կտրուկ վատացել է և հիվանդանոց տեղափոխելիս Վարդենիս քաղաքի կենտրոնական հրապարակի մոտ՝ շտապօգնության ավտոմեքենայի մեջ, հանկարծամահ է եղել։

Փաստի առթիվ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz