Ողբերգական ավտվթար

Պատահարներ 25.05.2021   11:07   90

Այսօր՝ մայիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 07։50-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Opel և Hyundai մակնիշի ավտոմեքենաները։ Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով 4 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց։

Մինչ դեպքի վայրում աշխատում էր հետաքննիչը, հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը, գիտակցության չգալով, մահացել է։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։

 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz