Ողբերգական ավտվթար

Պատահարներ 17.05.2021   11:04   69

Այսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում․ տեղեկացնում է shamshyan.com-ը։ 

Ժամը 06։40-ի սահմաններում Nissan Maxima մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ավտոճանապարհի 13-րդ կմ հատվածում դեպի Սևան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել բաժանարար և հանդիպակապց երթևեկելի գոտում։

Վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են՝ մեկը՝ «Աբովյան», մեկը՝ Երևանի թիվ 1 համալսարանական, մեկն էլ՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոններ։

Դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ժամանել են նաև ԱԻն հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ կատարող փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել Աբովյանի շտապօգնության ավտոմեքենային։

Մինչ քննիչները վթարի վայրի զննություն էին կատարում, հիվանդանոցից ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ վիրավորներից մեկը մահացել է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդի, մահացածների և վիրավորների ինքնությունը։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz