Նշվել են համաշխարհային գլխավոր սպառնալիքները

Science News 08.05.2021   23:00   518

Կլիմայի փոփոխությունները գնալով ավելի հաճախ են համարվում աշխարում ամենալուրջ սպառնալիքը՝ ահաբեկչության և կիբեռհարձակումների հետ միասին։ Այսպիսին են Pew կենտրոնի նոր հետազոտությունները։

Հարցումներին մասնակցել են 26 երկրներ, որոնցից 13-ը մոլորակի տաքացումը համարել են թիվ առաջին խնդիրը։ Դրան հետևում է «Իսլամական պետության» սպառնալիքը Իրաքում և Սիրիայում, որը ութ երկրներ, ներառյալ՝ Ռուսաստանը, Ֆրանսիան, Ինդոնեզիան և Նիգերիան են անվանել սպառնալիք։ Չորս երկրներ, ներառյալ՝ Ճապոնիան և ԱՄՆ-ը, առավել արդիական խնդիր են համարել կիբեռգրոհները։

Հարցումը բացահայտել է ամերիկյան ազդեցության շուրջը համաշխարհային կենտրոնների ամենամեծ տեղաշարժը։ Տասը երկրներում հարցվածների կեսից ավելին հայտարարել է, որ ԱՄՆ-ը լուրջ սպառնալիք է ներկայացնում իրենց երկրների համար։ Մեքսիկայում 64 տոկոսը ամերիկյան ազդեցությունն անվանել է խնդրահարույց։ Այս մտավախությունները կտրուկ աճել են Դոնալդ Թրամփի նախագահ ընտրվելուց հետո։

Հետազոտության մեջ նշվում է «Ամերիկայի, որպես սպառնալիքի տեսլականի, և Թրամփի հանդեպ անվստահության ուժեղ կապը»։ 2013թ․, երբ նախագահ էր ընտրվել Բարաք Օբաման, միայն 22 երկրներից հարցվածներն էին ամերիկյան հզորությունը վտանգ համարել։

Շատ երկրներ մտահոգություն են արտահայտել կապված Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագրի հետ, սակայն երկրներից ոչ մեկը այն չի դասել երկու հիմնական սպառնալիքների շարքին։ Քիչ թվով մարդիկ լուրջ սպառնալիք են համարել համաշխարհային տնտեսությունը։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz