Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհը մարվել է

Իրադարձային 23.06.2021   14:07   48

Հունիսի 23-ին` ժամը 07։57-ին, Երևանի Նուբարաշենի աղբավայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրշեջ-փրկարարներն իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ։

Հրդեհը մարվել է ժամը 13:30-ին․ 2000 քմ տարածքում այրվել է աղբ։

Հիշեցնենք, որ հունիսի 22-ին՝ ժամը 17։12-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Նուբարաշենի աղբավայրում։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:37-ին։ Մոտ 2000 քմ տարածքում իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ:

Հրդեհաշիջման աշխատանքներին ներգրավված է Երևանի քաղաքապետարանի 2 ջրատար:


 Պիտակներ
         Նուբարաշենի աղբավայր


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz