Nissan ընկերությանը միլիոնավոր դոլարների տուգանք է սպառնում

26.06.2019   21:07   489

Ճապոնական Nissan մեքենաշինական ընկերության նկատմամբ նախկին ղեկավար Կառլոս Գոնի անբարեխիղճ գործունեության պատճառով կարող է 22․3 մլն դոլարի տուգանք սահմանվել, հաղորդում է Reuters գործակալությունը:

Ներկա պահին հարցը դիտարկվում է արժեթղթերի շուկայում գործարքների վերահսկման ճապոնական հանձնաժողովի կողմից: Հանձնաժողովի կարծիքով՝ Nissan-ը չի հակազդել Գոնի ֆինանսական խարդախություններին: Նշվում է, որ ընկերության դեմ տուգանքի հարցով վերջնական որոշումը կընդունի Ճապոնիայի ֆինանսների նախարարությունը:

Գործով հետաքննությունը կսկսվի մինչև հունիս ամսվա վերջ: 


 Պիտակներ
         Nissan


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz