Նիկոլայ Բաղդասարյանը չի մասնակցի արտահերթ ընտրություններին

Քաղաքական 26.05.2021   11:28   83

ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ չի մասնակցելու ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրություններին։

«Հարգելի հայրենակիցներ, ես չեմ մասնակցելու արտահերթ ընտրություններին, ըստ այդմ, որոշում եմ կայացրել չներառվել հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների «ՔՊ» համամասնական ցուցակում։ Հաջողություն եմ մաղթում իմ թիմակիցներին։

Որոշմանս մեջ քաղաքական ենթատեքստեր չկան, խնդրում եմ հարգել նաև իմ որոշումը. հավելյալ մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ չունեմ»,- գրել է նա։


 Պիտակներ
         Նիկոլայ Բաղդասարյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz