Նախարար․ «Սահմանում հատուկջոկատայինների կուտակում կա նաև մեր կողմից»

Իրադարձային 13.06.2019   11:21   445

Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը պատասխանել է սահմանի լարվածությանը վերաբերվող հարցին։ «Երեկվա և այսօրվա զեկույցներով՝ համեմատաբար կայուն վիճակ է»,-ասել է Տոնոյանը։

Հարցին՝ իսկ այդյո՞ք կա պատերազմի սպառնալիք, Տոնոյանը արձագանքել է.

«Եթե պատերազմի սպառնալիքն անմիջական լինի, ես ձեզ կտեղեկացնեմ»:

Ինչ վերաբերում է սահմանի երկայնքով հակառակորդի զինվորական հատուկջոկատայիններին, նախարարն ասել է, որ կուտակում կա նաև մեր կողմից:


 Պիտակներ
         Տոնոյան


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz