Նախագահը հրամանագիր է ստորագրել ԱԺ արտահերթ ընտրությունը հունիսի 20-ին անցկացնելու մասին

Հրատապ 11.05.2021   00:03   82

Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Ազգային ժողովի արտահերթ ընտրություն նշանակելու մասին։ Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է նախագահի աշխատակազմից։

«Հիմք ընդունելով Սահմանադրության 92-րդ եւ 93-րդ հոդվածների պահանջները եւ հաշվի առնելով Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն Ազգային ժողովի՝ իրավունքի ուժով արձակումը.

1. Ազգային ժողովի արտահերթ ընտրությունը նշանակել 2021 թվականի հունիսի 20-ին:

2. Սույն հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»,– ասվում է հրամանագրում:

Հիշեցնենք՝ Ազգային ժողովը երկրորդ անգամ վարչապետի պաշտոնում չընտրեց Նիկոլ Փաշինյանին։

Այսպիսով, յոթերորդ գումարման Ազգային ժողովն իրավունքի ուժով ցրվեց։

 


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz