Նավալնին գիտակցության է եկել

Աշխարհ 10.09.2020   11:47   43

Ռուսաստանցի ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնին ամբողջությամբ գիտակցության է եկել այն բանից հետո, երբ Բեռլինի «Շարիտե» հիվանդանոցի բժիշկները նրան հանել են արհեստական կոմայից։ Meduza պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել են The Insider, Bellingcat և Der Spiegel պարբերականները։

Ըստ աղբյուրների՝ Նավալնիի վիճակը «ավելի լավ է, քան կարելի էր սպասել նման իրավիճակում»։

Նա նույնիսկ կարողացել է հիշել իր թունավորմանը նախորդող իրադարձությունները։ Բժիշկների կարծիքով, Նավալնին հոգեբանական առումով գրեթե լիովին վերականգնվել է, իսկ ֆիզիկական առումով նրան կհաջողվի վերականգնվել 90%-ով։

Բժիշկները համարում են, որ Նավալնին ողջ է մնացել միայն այն բանի շնորհիվ, որ օդաչուներն ինքնաթիռը շտապ իջեցրել են Օմսկում, նաև քանի որ դեռ օդանավակայանում նրան ատրոպին են ներարկել։

 



 Պիտակներ
         Նավալնի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uWeb