Նավալնին դիմել է ՄԻԵԴ

Աշխարհ 31.10.2020   22:06   116

Նավալնին դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ) այն բանից հետո, երբ Ռուսաստանի իշխանությունները հրաժարվել են քրեական գործ հարուցել նրա թունավորման հետ կապված: Այս մասին հոկտեմբերի 30-ին, MBal Media- ին հայտնել է Նավալնիի փաստաբան Օլգա Միխայլովան:

Նրա խոսքով, Ստրասբուրգի դատարանը Նավալնիի հայցին առաջնային կարգավիճակ է տվել:

«Մինչև նոյեմբերի 2-ը մենք կլրացնենք դիմումի ձևը՝ հաշվի առնելով Ռուսաստանում քրեական գործ հարուցելու մերժումը և որևէ հետաքննություն չիրականացնելը: Կա թունավորման փաստ և ուժեղ քիմիական արգելված նյութի օգտագործում, բայց մեր երկրում նրանք չեն պատրաստվում ոչինչ անել այդ կապակցությամբ»,- հայտարարել է փաստաբանը

Միխայլովայի խոսքով ՝ Նավալնին իր հայցադիմումում բողոքել է Ռուսաստանի իշխանությունների կողմից Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության (կյանքի իրավունք) եվրոպական կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտման առնչությամբ։


 Պիտակներ
         Նավալնի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz