Նավալնիին, ամենայն հավանականությամբ, թունավորել են․ Շտեֆան Զայբերտ

Աշխարհ 24.08.2020   15:34   140

Գերմանիայի իշխանությունները ենթադրում են, որ ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիին, ամենայն հավանականությամբ, թունավորել են։ Meduza պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆան Զայբերտը։

Նավալնին օգոստոսի 20-ից գտնվում է կոմայի մեջ։ Նրա ինքնազգացողությունը վատացել էր Տոմսկից Մոսկվա ուղևորվող ինքնաթիռում, որն արտակարգ վայրէջք էր կատարել Օմսկում։

2 օր Օմսկի հիվանդանոցում մնալուց հետո Նավալնիին տեղափոխել են Բեռլին։


 Պիտակներ
         Նավալնի


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz