ՆԱՍԱ-ն ցույց է տվել Անտարկտիդայի սառույցների հալման մասշտաբները

Աշխարհ 05.05.2021   23:00   844

ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալությունը (NASA) արբանյակային տվյալների հիման վրա ցույց է տվել գլոբալ կլիմայական աղետի մասշտաբները՝ կապված Անտարկտիդայի սառույցների հալոցքի հետ։

News1 պարբերականի փոխանցմամբ՝ 2003-2019թթ. ընթացքում արբանյակն Անտարկտիդայի արևմտյան մասում լազերի միջոցով չափել է սառույցի բարձրությունը։ Կադրերում երևում է, թե ինչպես է սառույցի մակերեսը փոխվել վերջին 16 տարիների ընթացքում։

Սառցադաշտերի հալման պատճառով համաշխարհային օվկիանոսի մակարդակը բարձրացել է 14 մմ-ով։ Դա նշված ժամանակահատվածում օվկիանոսներում ջրի ընդհանուր մակարդակի բարձրացման գրեթե մեկ երրորդն է։ Այնուամենայնիվ, Անտարկտիդայի արևելյամ մասում սառցադաշտերի քանակն ավելացել է։

Կլիմայական փոփոխությունների պատճառով Անտարկտիդայում տարեկան հալչում է 120 գիգատոննա սառույց, իսկ Գրենլանդիայում՝ շուրջ 200 գիգատոննա։

«Իզվեստիա» պարբերականի փոխանցմամբ՝ գիտնականները հայտնել են, որ իրադարձությունների բացասական զարգացման դեպքում այս տասնամյակում սպասվում է օվկիանոսի էկոհամակարգի կոլապս, իսկ 2040-ականներին աղետը կհասնի նաև ցամաքի բնակիչներին։


 Պիտակներ
         Անտարկտիդա


 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz