Նաիրա Զոհրաբյանը Եվրոպային կոչ է արել կասեցնել ադրբեջանական պատվիրակության լիազորությունները

Իրադարձային 22.06.2021   10:30   42

ԵԽԽՎ նստաշրջանում Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի հայաստանյան պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը կրկին խոսել է հայ ռազմագերիների խնդրի մասին, կոչ անելով Եվրոպայի Խորհրդին անհետևանք հայտարարություններից անցնել կոնկրետ քայլերի։

Զոհրաբյանը կոչ է արել Եվրոպայի խորհրդին կասեցնել ադրբեջանական պատվիրակության լիազորություններն ու կալանք դնել Ալիեւի ընտանիքի եւ այդ երկրի քաղաքական էլիտայի եվրոպական բանկային հաշվիների վրա։

Նա ընդգծել է, որ միայն կոշտ պատժամիջոցներով է հնարավոր հասնել հայ ռազմագերիների խնդրի լուծման։

«Հատկապես այսօր, երբ Եվրոպայում ատելությունն ու անհանդուրժողականությունը դարձել են լուրջ խնդիր և քաղաքական գործիչները մեծ պատասխանատվություն ունեն քաղաքական մշակույթը պոպուլիզմից, ստից, մանիպուլյացիաներից եւ քաղաքական հակառակորդների դեմ պայքարում անընդունելի գործիքներից զերծ պահելու համար, մեր այսօրվա քննարկումը առավել քան ակտուալ է։ Այո, քաղաքական գործիչը պետք է ունենա մանդատ՝ ազատորեն իրականացնելու խոսքի իր իրավունքը, ինչը, սակայն, չի կարող որեւէ կարմիր գծեր չունենալ։ Երբ Ադրբեջանի նախագահը հայերին անվանում է ստախոսներ եւ ասում է՝ 30 տարի Արցախը եղել է հրեշների, վայրի գազանների եւ շակալների ձեռքում, երբ հայտարարում է, թե հայերին Արցախից վռնդելու է շների պես, երբ Բաքվի պղծության պուրակում, որտեղ հայ զինվորների նվսատացնող մանեկեններն են, այդ երկրի քաղաքական էլիտայի ներկայացուցիչները դպրոցականների համար էքսկուրսիա են անում ու նրանց սնում ատելությամբ, ես առավել քան վստահ եմ, որ ռասիզմը եւ հայաֆոբիան չի կարող խոսքի ազատություն համարվել ու պիտի կանխվի»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ նշել է Նաիրա Զոհրաբյանը՝ հավելելով, որ եթե եվրոպական կառույցը կոնկրետ պատժամիջոցներ չկիրառի այդ երկրի հանդեպ, ապա մեծ մտավախություն կա, որ բազմաթիվ հայ մայրեր այդպես էլ չեն գրկի իրենց որդիներին։


 Պիտակներ



 Նմանատիպ նյութեր

 Մեկնաբանություններ 0
avatar
Copyright © 2018 ScanNEWS. Design created by Fon uCoz